ՀՀ Ոստիկանությունը նախաձեռնել է քրեադատավարական գործողություններով ստուգումներ իրականացնել երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցածի վերաբերյալ
Երեկ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցվել են սպառնալիքներ պարունակող արտահայտություններ։
Կատարված արարքում հանցագործության հատկանիշներ պարզելու ուղղությամբ ոստիկանությունն իրականացնում է ստուգում քրեադատավարական գործողություններով:
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանի կողմնակիցը հանրահավաքի ընթացքում հրապարակավ սպառնաց «քարով ցխել» Արցախի նախագահի գլուխը, սակայն ավելի ուշ «Իմ քայլը» դաշինքը հանդես էր եկել հայտարարությամբ, թե Ազատության հրապարակի ակցիայի հետ իրենք կապ չունեն: