Վանաձոր-Դիլիջան ճանապարհահատվածում մինչև հիմնանորոգումն սկսելը կատարվում են ժամանակավոր անցանելիության ապահովման աշխատանքներ
Վանաձոր-Դիլիջան ճանապարհի անցանելիության ապահովմանն ուղղված
աշխատանքների վերաբերյալ վերջին օրերին տարածվում են տարբեր հրապարակումներ
և մեկնաբանություններ:
Այդ առիթով պարզաբանում ենք. Վանաձոր-Դիլիջան ճանապարհը գտնվում է այս
տարվա հիմնանորոգման ծրագրում, հետևաբար այն ընթացիկ պահպանության ծրագրում
ներառված չէ: Այստեղ փոսային նորոգումներ նախատեսված չեն:
Հաշվի առնելով, որ հիմնանորոգման աշխատանքները նախատեսվում է մեկնարկել
հունիսի կեսին, շինարարին առաջարկվել է որպես ժամանակավոր լուծում
իրականացնել անցանելիության ապահովման աշխատանքներ՝ մինչև հիմնանորոգման
մեկնարկը:
Հանրապետությունում վերջին օրերին տեղացող անձրևների պայմաններում
շինարարը համապատասխան տեխնիկայի միջոցով կատարում է փոսերի տեղային
չորացում:
Հիմնանորոգման աշխատանքներից առաջ առկա ասֆալտբետոնե ծածկը ամբողջովին
փոխարինվելու է նոր ծածկով: Տարածաշրջանը սպասարկող ընկերությունն այդ
աշխատանքները իրականացնում է իր միջոցներով:
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն