Փորձագետները նշել են այն երկրներն ու քաղաքները, ուր պետք է գնալ ավտոմեքենայով եւ լուսանկարել
Europcar վարձութային ընկերությունը նշել է այն երկրներն ու քաղաքները, ուր պետք է գնալ ավտոմեքենայով եւ լուսանկարել, հաղորդում է Turizm-ը՝ հղում անելով Travel Daily Media-ին:
Ընկերության փորձագետներն ուսումնասիրել են սոցցանցերում #roadtrip հեշթեգով 47 մլն լուսանկար եւ պարզել, որ ամենահայտնի ավտոմոբիլային երթուղիները գտնվում են ԱՄՆ-ում:
Գրեթե յուրաքանչյուր 5-րդ լուսանկարն արվել է այդ երկրի ճանապարհներին, իսկ դա մոտ 8 մլն հրապարակում է:
Հետազոտության համաձայն՝ ավտոմեքենայով ճանապարհորդել նախընտրողների շրջանում ամենապահանջված ամերիկյան նահանգներն են՝ Կալիֆորնիա, Ֆլորիդա, Արիզոնա եւ Նեւադա:
Հավելենք, որ ԱՄՆ-ում է գտնվում ամենահայտնի ավտոմոբիլային մայրուղին՝ Route 66-ը, որը ձգվում է 4 հազար կմ եւ միավորում է Չիկագոն Լոս Անջելեսի հետ:
Հետաքրքրական է, որ ԱՄՆ-ում ճանապարհային լուսանկարները 485%-ով շատ են, քան Ավստրալիայում, որը զբաղեցրել է 2-րդ տեղը սոցցանցերում 1,35 հրապարակումներում:
Ավստրալիային հաջորդում են՝ Կանադա, Ֆրանսիա, Հնդկաստան, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Նոր Զելենդիա եւ Իսպանիա:
Բացի այդ, վերլուծաբանները նշել են հայտնի քաղաքները, ուր մարդիկ գնում են ավտոմեքենայով: Դրանք են՝ Սան Ֆրանցիսկո, Լոս Անջելես, Լաս Վեգաս եւ Նյու Յորք: Եվրոպական քաղաքների թվում են Լիսաբոնն ու Վենետիկը:
Հետազոտության հեղինակները նշում են, որ ճանապարհորդությունն այն մեծագույն ազատություններից է, որն ունի մարդը: Ծրագրելու ունակությունն ու սեփական ուժերով աշխարհն ուսումնասիրելը կարևոր գործոններից են: Եվ դրա համար այսօր հիմնական աղբյուր են հանդիսանում սոցցանցերը: