Եվրոպայի լիգա․ «Արսենալի» 29 գոլերը 59 վայրկյանում
Եվրոպայի լիգայի եզրափակիչին ընդառաջ Լոնդոնի «Արսենալի» մամուլի ծառայությունը պատրաստած տեսանյութով հիշեցրել է այս մրցաշարի ընթացիկ մրցաշրջանում անգլիական թիմի խփած բոլոր գոլերը։
«Արսենալը» մայիսի 25-ին մեկնել է Բաքու, որտեղ մայիսի 29-ին Եվրոպայի լիգայի գավաթն ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիրը կվիճարկի Լոնդոնի «Չելսիի» հետ։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հրաժարվել է խաղալ Բաքվում։