Արտակ Դավթյանն ընդունել է ԿԽՄԿ ներկայացուցիչներին
Մայիսի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ներկայացուցիչներին եւ ԿԽՄԿ զինված ուժերի գծով պատվիրակ Քրիստոֆ Դեշարին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զինված ուժերում եւ ռազմաուսումնական հաստատությունների կրթական ծրագրերում միջազգային մարդասիրական իրավունքի ինտեգրման մակարդակի համատեղ ուսումասիրության արդյունքները, ինչպես նաեւ հետագա փոխգործակցության հետ կապված մի շարք հարցեր: