Նոր դրվագ եւ նոր մանրամասներ տնկարկից կատարված գողությունից. գողոնն առգրավված է
Մայիսի 23-ին տեղեկացրել էինք «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Գուգարքի անտառտնտեսություն» մասնաճյուղի Սպիտակի անտառպետությունից կատարված գողությունների մասին։
Ոստիկանության Սպիտակի բաժնի համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ, մայիսի 24-ին պարզվել է, որ Սարամեջ գյուղի բնակիչ Լ․ Զ․-ն 2018 թվականին նշված տնկարկից գողացել է շուրջ 450 մ փշալար եւ տեղափոխել իր տան բակ:
Գողոնն առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:
«Թեղուտ» ծրագրով հիմնված տնկարկից Թավրիզն ու Գայանեն փշալարեր են գողացել