Ստեփանակերտում պատրաստվում են ԿՈՆԻՖԱ Եվրոպայի առաջնությանը․ Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ մայիսի 24-ին, այցելել է Ստեփանակերտի կենտրոնական մազադաշտ եւ ծանոթացել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի (ԿՈՆԻՖԱ) Եվրոպայի առաջնության անցկացման նախապատրաստական աշխատանքներին: Այս մասին տեղեկանում ենք ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Արցախի ղեկավարն ընդգծել է մրցաշարը բարձր մակարդակով անցկացնելու հրամայականը՝ հանձնարարականներ տալով շահագրգիռ մարմինների ղեկավարններին աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: