Վահրամ Կաժոյանը Վիետնամում արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել
ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ Վահրամ Կաժոյանը նշանակվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպան։ Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրած հրամանագրում.
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Վահրամ ԿԱԺՈՅԱՆԻՆ նշանակել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը՝ Հանոյ):
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռաիսա Վարդանյանը հետ էր կանչվել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում եւ Ֆիլիպինների Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եվ լիազոր դեսպանի պաշտոնից։