Արթուր Վանեցյանն իր վրաց գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային ներկա զարգացումները
Մայիսի 24-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը Երեւանում հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Վախթանգ Գոմելաուրի հետ:
ՀՀ ԱԱԾ տնօրենը եւ Վախթանգ Գոմելաուրին քննարկել են երկու երկրների անվտանգության ծառայությունների փոխգործակցության հեռանկարները, տարածաշրջանային ներկա զարգացումները, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:
Կողմերն անդրադարձել են նաեւ երկու պետությունների անվտանգության ծառայությունների միջեւ համագործակցության զարգացման, տեղեկատվության եւ փորձի փոխանակման վերաբերյալ հարցերին:
Ա. Վանեցյանը եւ Վ. Գոմելաուրին գործընկերային ջերմ եւ բարեկամական մթնոլորտում կայացած հանդիպման ընթացքում ընդգծել են հարաբերությունների կայուն զարգացման ու խորացման կարեւորությունը: