Բակո Սահակյանը Հրայր Թովմասյանի հետ քննարկել է դատական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են դատական ոլորտում հայկական երկու հանրապետությունների համագործակցությանն առնչվող հարցեր: