Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Նազենի Ղարիբյանի
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախկին տնօրեն Կոնստանտին Օրբելյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ մշակույթի նախարարի պաշտոնակատար Նազենի Ղարիբյանի: Գործով երրորդ կողմ է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն ՊՈԱԿ-ի:
Այս մասին Tert.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:
Կոնստանտին Օրբելյանը պահանջում է «Մշակույթի նախարարի պարտականությունները ժամանակավորապես Նազենի Ղարիբյանի վրա դնելու մասին» 2019թ. հունվարի 14–ի վարչապետի որոշումը, Նազենի Ղարիբյանի 2019թ. մարտի 3–ի Կոնստանտին Օրբելյանի լիազորությունները դադարեցնելու մասին հրամանը, ինչպես նաև պահանջում է պարապուրդի գումար:
Գործն ուղարկվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան, այն մակագրվել է դատավոր Զարուհի Նախշքարյանին:
Հիշեցնենք, որ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:
Ազատման հրամանն Օրբելյանը ստացել է մարտի 28-ին: