«Հող տվող դավաճանների» փնտրտուքը Փաշինյանին խորը փակուղուց չի հանում. «Իրավունք»
«Պատերազմ հրահրելու և հողեր տալու հարցով դավաճանների Փաշինյանը դեռ չի մատնանշել: Չնայած դրան, այդ հայտարարության հետևանքները կարծես դեռ երկար են իրենց զգացնել տալու:
Ամեն դեպքում, Փաշինյանն իր այդ հայտարարությամբ ևս մեկ քաղաքական կոպիտ սխալ թույլ տվեց: Հիշեցնենք, դեռ 2017թ. խորհրդարանական ընտրություններից այդ թեման ակտիվորեն քարոզում էր ԼՏՊ-ն: Անցած աշնանից էլ հողեր հանձնելու թեմայով պաշտոնապես սկսեցին խոսել ամերիկացիները, այն էլ դեսպանի և նախագահի խորհրդականի մակարդակով:
Այնուհետև, վերջերս հողեր հանձնելու պաշտոնական ծրագիր ներկայացրեց արցախյան հակամարտության կարգավորմամբ զբաղվող միջազգային միակ լեգիտիմ մարմինը՝ Մինսկի խումբը: Այսպիսով, եթե, Փաշինյանի ասած, «որոշ տարածքներ հանձնելու» ամեն մի փորձ, նախաձեռնություն մեր երկրում համարվում են դավաճանություն, ապա պետք է նաև ֆիքսել, որ ցանկացած արտաքին աղբյուր
նման մտքեր հնչեցնելով, հանդես է գալիս Հայաստանի շահերի դեմ, ինչը չպետք է առանց արձագանք մնա: Իսկ դա նշանակում է, որ նախ, ժամանակին Փաշինյանը պարտավոր էր ամենակոշտ կերպով արձագանքել ՀՀ ԱՄՆ դեսպան Միլսի և Բոլթոնի հայտարարություններին: Բայց ամենակարևորը. հատկապես դատապարտելի է ՄԽ-ի վեցկետանոց հայտնի կարգավորման ծրագիրը:
Հիշեցնենք, որ այն ենթադրում է փոքր բացառությամբ բոլոր ազատագրված շրջանների հանձնում»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: