Արամ Սիմոնյանը վճռել է ինքնակամ հեռանալ, քան հեռացվել. մանրամասներ. «Ժամանակ»
«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրաժարականի դիմումը անակնկալ է եղել ոչ միայն աշխատակազմի, այլ անգամ ընտանիքի համար: Ճիշտ է, Սիմոնյանը երկար ժամանակ բողոքում էր, որ իր բոլոր քայլերը խոչընդոտվում են, որ իրեն թույլ չեն տալիս աշխատել, բայց նա որոշել էր դիմադրել:
Սիմոնյանի դիմադրությունը, ամենայն հավանականությամբ, հնարավոր է եղել կոտրել այն ժամանակ, երբ նա տեղեկացել է, որ իշխանությունները որոշել են հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորել, և Սիմոնյանը վճռել է ինքնակամ հեռանալ, քան պարտադրաբար հեռացվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: