Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհահատվածը փակ է բեռնատարների և ավտոբուսների համար
Վանաձոր-Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհին կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչի հետևանքով ճանապարհահատվածը բեռնատարների և ավտոբուսների համար փակ է: Այս մասին հայտնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Սահմանվել են հետևյալ այլընտրանքային ավտոճանապարհները.
Ստեփանավան-Տաշիր-Գոգավան
Դիլիջան-Նոյեմբերյան-Բագրատաշեն։