Սաուդյան Արաբիան իր դերն է խաղացել Բաղդադում եւ ԱՄԷ-ում վերջին դիվերսիաներին
Սաուդյան Արաբիան իր դերն է խաղացել Բաղդադում եւ Արաբական Միացյալ Էմիրություններում վերջին դիվերսիաներին: Այս մասին հայտարարել է Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլրահիմ Մուսավին, հաղորդում է Tasnim-ը:
Նրա խոսքով՝ եթե ապացույցներ հրապարակվեն, ապա դրանք ցույց կտան, որ սաուդցիները պատժել են Էմիրատներին, քանի որ ԱՄԷ-ն չէ իրականացրել Էր Ռիյադի հրամանները:
«Բացի այդ, սաուդցիներն իրենց դերն են ունեցել Բաղդադի վերջին դիվերսիաներին»,- նշել է հրամանատարը:
Հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ մայիսի 12-ին ԱՄԷ-ն հայտարարել է 4 նավերի վրա դիվերսիոն հարձակման մասին:
Բացի այդ, մեկ շաբաթ անց հրթիռ է արձակվել Բաղդադի կանաչ գոտու ուղղությամբ, ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու: