Դատական համակարգի անկախությունը սահմանադրական կարգի հիմնարար հենասյուն է. ՀՀ–ում ԵՄ դեսպանների հայտարարությունը
Հայաստանում ԵՄ պատվիրակությունը եւ ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունները համարում են, որ դատաիրավական համակարգի հեռահար բարեփոխումները՝ հիմնված որակապես բարձր եւ ոլորտի լայն ընդգրկմամբ ռազմավարության վրա կենսական է Հայաստանի ժողովրդավարական ապագայի համար: Այս մասին ասված է Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների վերաբերյալ Հայաստանում ԵՄ պատվիրակության եւ ԵՄ անդամ պետությունների ռեզիդենտ դեսպանությունների հայտարարությունում։
«Մենք ողջունում ենք ՀՀ կառավարության՝ դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացմանը հետամուտ լինելու աներկբա հանձնառությունը՝ համաձայն ՀՀ Սահմանադրությանը եւ Հայաստանի կողմից ստանձնած միջազգային հանձնառույթուններին, որոնք բխում են մասնավորապես Եվրոպայի խորհրդում Հայաստանի անդամակցությունից եւքաղաքացիական հասարակության եւ միջազգային, ներառյալ՝ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ խորհրդակցություններից: Դատական համակարգի անկախությունն ու անկողմնակալությունը հանդիսանում են սահմանադրական կարգի եւ օրենքի գերակայության հիմնարար հենասյուն:
ՀԸԳՀ շրջանակներում ստանձնած մեր փոխադարձ պարտավորություններին համահունչ, ինչպես նաեւ որպես Հայաստանի Արդարադատության ոլորտի նոր ռազմավարության մշակմանաջակցությանն ուղղված քաղաքական երկխոսության բաղակացուցիչ մաս՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել տեխնիկական եւ ֆինանսական օժանդակություն:
Մենք ակնկալում ենք անկախ, արդյունավետ եւ հաշվետու դատական համակարգի կայացմանը Հայաստանում՝ ի շահ երկրի քաղաքացիների»,–նշված է հայտարարության մեջ: