Հրդեհ Սպիտակի զինվորական կոմիսարիատի շենքի տանիքում
Մայիսի 22-ին՝ ժամը 19:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ զինվորական կոմիսարիատի տանիքում, հրդեհ է բռնկվել:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակի խճուղու թիվ 1 հասցեում գտնվող զինվորական կոմիսարիատի շենքի տանիքում (450 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:30-ին, մարվել՝ 19:38-ին:
Այրվել է տանիքի (մոտ 450 քմ) փայտե կառուցատարրերից մոտ 4 քմ հատվածը և մոտ 10 քմ-ը՝ ջերմահարվել: