Ձերբազատվում են դաշնակցական պաշտոնյաներից. ովքեր են նշանառության տակ. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, իշխանության վերնախավի հստակ հանձնարարությամբ հատուկ նշանառության տակ են առնվել մի շարք դաշնակցական ու ՀՅԴ-ամերձ պաշտոնյաներ:
Ըստ թերթի իրազեկ աղբյուրի՝ կառավարության կառուցվածքային փոփոխության անվան տակ առաջիկայում իրենց պաշտոններին հրաժեշտ կտան մասնավորաբար տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի ղեկավար, ՀՅԴ բյուրոյի նախկին անդամ Մասիս Բաղդասարյանը, ով ՀՅԴ անդամ է դեռեւս 90-ականների սկզբից եւ եղել է ՀՀՇ-ի դեմ պայքարող առաջամարտիկներից մեկը, ինչպես նաեւ նախարարության գլխավոր քարտուղար Աղասի Մաթիլյանը, ում հայրը ներկայումս ՀՅԴ ղեկավար մարմնի անդամ է:
Ի դեպ, թերթի տեղեկություններով, այդ պաշտոններում նշված անձանց փոխարեն իշխանություններն արդեն իսկ ունեն համապատասխան փոխարինողներ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: