Մեսութ Օզիլը Եվրոպայի լիգայի եզրափակիչից առաջ ադրբեջաներեն դիմել է երկրպագուներին
Լոնդոնի «Արսենալի» թուրքական արմատներով գերմանացի կիսապաշտպան Մեսուս Օզիլը «Չելսիի» դեմ ֆուտբոլի Եվրոպայի լիգայի եզրափակիչի հանդիպումից առաջ դիմել է ադրբեջանցի երկրպագուներին:
«7 օր մինչեւ անկրկնելի եզրափակիչը Բաքվում»,- թվիթերյան էջում գրել է Օզիլը:
«Իմ ադրբեջանցի եղբայրներ, մենք արեցինք դա, մենք եզրափակիչում ենq: Մինչ նոր հանդիպում Բաքվում»,- ադրբեջաներեն գրել է Գերմանիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ «Արսենալի» ու Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնելու մայիսի 29-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կայանալիք եզրափակիչին:
Ավելի վաղ ՈւԵՖԱ-ն եւ Ադրբեջանի իշխանությունը «Արսենալին» եւ Մխիթարյանին տվել էին անվտանգության երաշխիքներ, սակայն լոնդոնյան ակումբը մայիսի 21-ին հայտարարեց, որ հայ կիսապաշտպանի եւ նրա ընտանիքի հետ քննարկումների արդյունքում որոշել են ֆուտբոլիստին չտանել Բաքու։
Նախկինում Մխիթարյանը բաց է թողել երկու արտագնա եվրագավաթային հանդիպումներ արդբեջանական ակումբների հետ։ 2017-ին Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի գավաթակիր դարձել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: