Երևանում դպրոցականները միմյանց ծեծի են ենթարկել
Երեւանում մայիսի 21–ին վիճաբանություն եւ ծեծկռտուք է տեղի ունեցել դպրոցականների միջեւ։ Ժամը 11։00-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի թիվ 54 դպրոցի բակում վիճաբանություն է տեղի ունեցել նույն դպրոցի աշխակերտների միջեւ, կան վնասվածք ստացածներ։
Դպրոցականներից վերցվել են բացատրություններ եւ նրանց բաց են թողել։
Դեպքի կապակցությամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, նախապատրաստվում են նյութեր։