43 մլն. դրամի օգնություն ռազմական երկու համալսարաններին Միքայել Վարդանյանից (Տեսանյութ)
Բարերար Միքայել Վարդանյանը 43 մլն. դրամի մարզասարքեր է նվիրել ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական և մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարաններին: Այս ռազմական համալսարաններում ուսանողների ֆիզիկական պատրաստվածությունը խիստ կարևոր նշանակություն ունի: Առանց ժամանակակից մարզասարքերի հնարավոր չէր ապահովել նրանց ֆիզիկական պատրաստվածության անհրաժեշտ մակարդակը: