Կառավարությունն առաջարկում է ներկրվող ցեմենտի տուրքը սահմանել ոչ թե 22 հազար, այլ 14 հազար դրամ
ԱԺ տնտեսական հարցեր հանձնաժողովի նիստում Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն առաջարկեց ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանել ոչ թե 22 հազար դրամ, ինչպես առաջարկվել էր նախկինում, այլ 14 հազար դրամ:
Մինչ այդ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը հիշեցրեց, թե հարցը որ փուլում է գտնվում: Նա նշեց, որ սկզբում կառավարությունն առաջարկել էր 22 հազար դրամի պետական տուրք կիրառել ներկրվող ցեմենտի և ցեմենտի հումքի՝ կլինկերի վրա: Դրանից հետո ԱԺ տնտեսական հանձնաժողովում որոշվեց, որ տուրքը պետք է կիրառել միայն ներկրվող ցեմենտի վրա, իսկ կլինկերի նկատմամբ պետտուրքը չկիրառել. «Քանի որ կան նաև փոքր արտադրողներ, որոնց շահերը հաշվի չէին առնվել, իսկ ցեմենտի տուրքի վրա դնել մեկ տարվա ժամկետ, որ այդ ընթացքում հասկանալի լինի, թե շուկան ինչպես է արձագանքում: