Վրաստանի ազգային անվտանգության համար խոշոր սպառնալիք է Ռուսաստանի «ռազմական ագրեսիան
Վրաստանի ազգային անվտանգության համար խոշոր սպառնալիք է Ռուսաստանի «ռազմական ագրեսիան»։ Այս մասին ասվել է Վրաստանի ազգային ժողովրդավարական ինստիտուտի ուսումնասիրության արդյունքում։
Այս կարծիքին է հարցվածների 31 տոկոսը։ 11 տոկոսի կարծիքով՝ հիմնական սպառնալիք է Աբխազիայի և Հարավային Օսիայի բռնազավթումը, 10-ի՝ ռուսական քարոզչությունը։ Ահաբեկչությունը ևս ազգային անվտանգության համար մեծ սպառնալիք է, կարծում է 4 տոկոսը։
Մի մասի կարծիքով՝ Վրաստանի ազգային անվտանգությունը կարող է ամրապնդել ուժեղ ազգային առաջնորդը, ժողովրդավարությունը, ինչպես նաև երկրի պաշտպանունակության բարձրացումը։