Նավթի համաշխարհային գները նվազում են
Նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին են վկայում սակարկությունների տվյալները:
WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսներն էժանացել են 0,89 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 62,57 դոլար, փոխանցում է RT-ն:
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ հուլիսյան մատակարարումներով նվազել են 0,62 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 71,73 դոլարի: