Վանաձորում թիվ 5 երթուղին սպասարկող «Գազել»-ը բախվել է «Մերսեդեսի». երթուղայինի 3 ուղևոր հոսպիտալացվել է
Shamshyan.com-ի տեղեկություներով՝ երեկ՝ մայիսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 21:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Բաղրամյան կամրջից դեպի Դեմիրճյան փողոց տանող հատվածում բախվել են մարդատար Газель մակնիշի 2211 Լ համարանիշի եւ Mercedes մակնիշի 36 VS 777 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, Газель-ում գտնվող 3 հոգի տեղափոխվել է Վանաձորի բժշկական կենտրոն: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Газель-ը սպասարկում է Վանաձոր քաղաքի թիվ 5 երթուղին: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների եւ վիրավորների ինքնությունը: