Զելենսկին Ռադան ցրելու և հուլիսի 21-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու հրամանագիր է ստորագրել
Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Գերագույն ռադան ցրելու մասին հրամանագիրն ու արտահերթ խորհրդարանական ընտրություններ նշանակել:
Ինչպես հաղորդում է tass.ru-ն, ընտրությունները կայանալու են հուլիսի 21-ին: Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է նախագահի պաշտոնական կայքում:
Բացի այդ Զելենսկին նախարարների կաբինետին կարգադրել է ապահովել արտահերթ խորհրդարանական ընտրությունների ֆինանսավորումը:
Հիշեցնենք, որ Զելենսկիի երդմնակալության պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել մայիսի 20-ին: