Կես ժամ տևած կարկուտը վնասել է Գավառ քաղաքի բերքը
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում, Հացառատ և Գանձակ համայնքներում տեղացել է կարկուտ: Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, News.am-ին հայտնեց Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի բնակիչ Սարգիս Հակոբյանը: Նրա խոսքով՝ Գավառում մոտ կես ժամ տեղացող կարկուտը հողին է հավասարեցրել նոր ծիլ տված բերքը.
«Աշնանացանքերին լավ վնաս ա տվել, ծաղկած ծառերը, ծլած հատապտուղները սաղ ավիրել ա: Մի կես ժամից ավելի եկավ, հետո էլ մի ժամից ավելի հորդառատ անձրև եկավ։ Էնքան ա եկել, որ մինչև հիմա չի հալել։ Ինչքան կանաչ կա, լրիվ հավասարեցրել ա հողի։ Տեղեր կային, որ մայթերին հավասար ջուր էր գնում։ Մինչև հիմա կարկուտը գետնին ա»,- ասաց բնակիչը: