Նոր դեղը կազդի ասթմայի պատճառների, այլ ոչ թե դրա ախտանշանների վրա
Նոր դեղը կարող է օգնել ասթմայով մարդկանց հանգիստ շունչ քաշել բառի բոլոր իմաստներով: Այս դեղը հնարավոր է կազդի ասթմայի պատճառների, այլ ոչ թե ախտանշանների վրա:
Walter and Eliza Hall Institute of Medical Research-ից գիտնականները կլինիկական հետազոտությունների ընթացքում ցույց են տվել, որ Ezh2 էնզիմայի ակտիվության արգելակումը կարող է «անջատել» եւ անգամ վերականգնել ասթմայի հետ կապված անվերահսկելի բորբոքումը:
Ezh2 էնզիմային ճնշող դեղը արդեն փորձարկում են կլինիկական փորձարկումների շրջանակում որպես հակաքաղցկեղային նյութ (արդյունավետ է արյան քաղկեղի դեպքում): Արդեն ապացուցվել է, որ այն լավ է անդրադառնում մարդկանց վրա: Տվյալ փաստը հիմք է տալիս ենթադրելու, որ դեղը կարող է բավականին արագ հավանության արժանանալ ոչ միայն քաղցկեղի, այլեւ ասթմայի բուժման ժամանակ օգտագործվելու համար:
Ինչպես հայտնի է, 10-15 տոկոս դեպքերում ասթման չի արձագանքում ստանդարտ թերապիային: Եվ վերջերս այլ գիտնականների հաջողվել է գենետիկ տարբերկաներ հայտնաբերել, որոնք կապված են չափավոր եւ ծանր ասթմայի հետ, ինչպես նաեւ այդ հիվանդության զարգացման ռիսկի հետ:
Մասնավորապես, գիտնականների ուշադրությունը գրավել են գենոմում երեք կետեր:
Կետերից մեկը կապված է մուցինների արտադրության հետ՝ լորձաթաղանթի հիմնական բաղադրիչների:
Մյուս կետը՝ ալերգիկ ռեակցիաների, այդ թվում էկզեմայի եւ խոտային տենդի: Երրորդ կետն ավելի վաղ կապվում էր բազմաթիվ աուտոիմուն հիվանդությունների հետ, որոնք բնութագրվում են իրավիճակներով, երբ իմունային համակարգը հարձակվում է սեփական մարմնի հյուսվածքների վրա:
Գիտնականները նաեւ հաստատել են առանձնացված գենետիկ տարբերակների կարեւորությունը բորբոքային ուղիների համար: