Մեծ Բրիտանիայում ավտոմեքենայի համարն աճուրդի ժամանակ վաճառվել է 44,5 հազար դոլարով
Մեծ Բրիտանիայում «37 0» ավտոմեքենայի համարն աճուրդի ժամանակ վաճառվել է 35 հազար ֆունտով (44,5 հազար դոլար)՝ երկու անգամ գերազանցելով նախնական գինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Daily Express-ին:
Բացի այդ, մասնակիցների շրջանում մեծ հետաքրքրություն է եղել նաեւ 911 CM (£25,2 հազար), IG 9 (£25 հազար), 31 LLY (£16,8 հազար) եւ 2 KSN (£16,4 հազար) համարների հանդեպ:
Աճուրդի տունը նշում է, որ շատերին անձնական համարներն են դուր գալիս, եւ այժմ հասանելի է ավելի քան 50 մլն գրանցված համարներ՝ ըստ գնորդների ճաշակի, շահերի եւ բյուջեի հաշվառմամբ:
Համարների գները սկսվում են 130 ֆունտից:
Մինչ այժմ ամենաթանկ համարը եղել է «25 0»-ն, որը վաճառվել է 518 հազար ֆունտով (676 հազար դոլար):