Սերգո Երիցյանի դատավոր որդին՝ դատարանների արգելափակման ակցիայից վախեցածներին
Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ՝ կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևան քաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարգիս Երիցյանը (Սերգո Երիցյանի որդին)՝ արձագանքելով բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը փակելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչին հաջորդած ակցիաներին:
«Իմ շատ սիրելի ընկերներ, լսել եմ՝ կես բուռ անձանց անորոշ ակցիայից հետո շատերն են վախեցել։ Իսկույն ՉԻՇԻԿ խմեք, ասում են՝ օգնում ա»,- գրել է նա։