«Լուսավոր Հայաստան»-ն ԱԺ արտահերթ նիստ անցկացնելու համար նախաձեռնել է ստորագրահավաք
ՀՀ ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը առաջարկում է ԱԺ արտահերթ նիստում քննարկել վարչապետի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով ստեղծված իրադրությունը, դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորությունը: Այս մասին հայտնում են «Լուսավոր Հայաստան» կուսակցության մամուլի ծառայությունից:
«Քիչ առաջ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը խմբակցության նիստում որոշում կայացրեց հրավիրել Ազգային ժողովի արտահերթ նիստ, ինչի համար նախաձեռնել է ստորագրահավաք։ ԼՀ խմբակցությունը նախաձեռնությամբ առաջարկում է արտահերթ նիստին քննարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից տարածված հայտարարության հիման վրա քաղաքացիների կողմից դատարանների շենքերի շրջափակման հետևանքով Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրադրությունը և դատաիրավական համակարգի բարեփոխումների իրականացման հնարավորության ու հեռանկարի վերաբերյալ վարչապետի հայտարարությունը»,-նշված է հաղոդագրությունում:
«Լուսավոր Հայաստան»-ը ԱԺ «Իմ քայլը» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների պատգամավորներին կոչ է արել միանալ նախաձեռնությանը և գնալ խորհրդարան՝ այն ստորագրելու։