Զելենսկին ներկա չի գտնվի սեփական երդմնակալության արարողության փորձին
Այսօր Ուկրաինայի ռադայի շենքում տեղի կունենա նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու երդմնակալության արարաողության փորձը, հայտնում է УНН-ն:
Նշվում է, որ երեկոյան մեծ փորձ կլինի, սակայն Զելենսկին չի մասնակցի:
Երդմանակալության արարողությանը կմասնակցեն բոլոր գերատսչությունները, որոնք ներգրավված են դրա մեջ:
Արդեն տեղադրվել է համապատասխան տեխնիկա:
Հիշեցնենք, որ երդմնակալությունը տեղի կունենա վաղը՝ մայիսի 20-ին։
Ուկրաինայի նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանից կմասնակցի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը։