Ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մայիսի 21-ին, ժամը 11։00-23։00 կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Քարահունջ գյուղի ջրամատակարարումը:
Մայիսի 21-ին, ժամը 09։00-ից մինչև մայիսի 22-ը ժամը 21։00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Հայրավանք, Բերդկունք, Լճափ, Ծովազարդ, Նորաշեն, Չկալովկա, Լճաշեն, Նորատուս գյուղերի ջրամատակարարումը:
Մայիսի 22-ին, ժամը 10.00-22.00 կդադարեցվի Սիսիան քաղաքի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: