Ես հավատում եմ, որ մենք կազատենք ղրիմյան թաթարների հայրենիքը օկուպացիայից. Վլադիմիր Զելենսկի
Ուրաինայի ընտրված նախագահ Վլադիմիր Զելենսկին Facebook-ի իր էջում գրել է, որ հավատում է՝ Ուկրաինան կվերադարձնի Ղրիմը:
«Ես հավատում եմ, որ մենք կազատենք ղրիմյան թաթարների հայրենիքը օկուպացիայից: Եվ որքան էլ երկար տևի այդ ճանապարհը, մենք կանցնենք միասին»,- հայտարարել է Զելենսկին:Ավելի վաղ Զելենսկին խաղաղության ուղերձ էր հղել Դոնբասի և Ղրիմի ժողովուրդներին։