Հնդկաստանում վագրերի պոպուլյացիայի աճ է գրանցվել
Հնդկաստանի Մադհյա-Պրադեշ նահանգում հայտարարել են, որ նահանգում երկար տարիներ ի վեր առաջին անգամ վագրերի պոպուլյացիայի աճ է գրանցվել: Անցած շաբաթ նահանգի տարածքում առնվազն 11 վագրի ձագ է նկատվել: Սակայն, այս տարի Մադհյա-Պրադեշում 14 վագր է սպանվել, եւ «վագրերի նահանգ» կոչվող տարածքը կորցրել է իր նախկին համբավը:
2014 թվականին նահանգի տարածքում 308 վագր կար, սակայն նույն վիճակագրության համաձայն՝ 2016 թվականի հունվարին 97 վագր է սատկել, որոնց մեծ մասը սպանվել է որսագողերի կողմից: