Գիտնականները հայտնաբերել են մեդիտացիայի «կողմնակի էֆեկտները»
Հանրահայտ դարձող մեդիտացիան այնքան էլ անվտանգ չէ, ինչպես ընդունված էր համարել նախկինում: Գիտնականները պարզել են, ուր մեդիտացիան այնքան էլ անվտագ չէ: Այն կարող է սթրեսների պատճառ դառնալ: Կատարված հետազոտության շրջանակում անցկացվել է 1232 մարդու առցանց հարցում: Բոլոր փորձարկվողները 2 ամիս եւ ավելի մեդիտացիա են կատարել նվազագույնը շաբաթը մեկ անգամ: Կամավորները պետք է պատասխանեին մի շարք հարցերի, այդ թվում՝ տհաճ ապրումներին առնչվող, որոնք, նրանց կարծիքով, կապված են մեդիտացիայի հետ:
Հետազոտության մասնակիցների 25,6 տոկոսը հայտնել է «առանձնապես տհաճ ապրումների» մասին, ընդ որում՝ տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են դրան բախվել (համապատասխանաբար՝ 28,5 տոկոս եւ 23 տոկոս): Մեդիտացիայի տհաճ հետեւանքների մասին նշել է հավատացյալների 22 տոկոսը եւ այս կամ այն կրոնական ուղղությանը չհետեւող անձանց 30,6 տոկոսը: Տհաճ զգացումների մասին առավել հաճախ հայտնել են այն անձինք, որոնք կատարել են մեդիտացիայի դեկոնստրուկտիվ ձեւեր (29,2 տոկոս):