«Ձայնը. Երեխաներ» հեռուստաշոուի եզրափակչի մասնակիցը նոր գովազդային տեսահոլովակում ծաղրել է քվեարկության արդունքները (տեսանյութ)
Ղազախստանցի Երժան Մաքսիմը, որը երկրորդ տեղն է զբաղեցրել ռուսական «Ձայնը. Երեխաներ» երաժշտական հեռուստանախագծի վեցերորդ եթերաշրջանի եզրափակչում, նկարահանվել է ղազախական շինարարական ընկերության գովազդային հոլովակում:
Նկարահանումներին մասնակցել է նաև երեխայի մայրը՝ Գուլմիրա Ալիբեկը: Սյուժեի համաձայն՝ Երժանը մայրիկի հետ բնակարան է ընտրում: Տան բակում տեսնելով մի աղջկա՝ վոլալիստը սկսում է երգել հիացնելով շենքի բոլոր բնակիչներին:
Այնուհետև վերադառնում է ընկերության աշխատակցուհու մոտ և հարցնում՝ կարելի է արդյոք բնակարան գնել առաջին հարկում: «Ոչ, առաջինում բոլորն արդեն վաճառվել են, կա երկրորդում»,- պատասխանում է աշխատակցուհին:
«Էհ, նորից», - հոգոց է հանում Երժանը՝ մտաբերելով երաժշտական մրցույթի եզրափակչում տեղի ունեցած ձայների վերահաշվարկն ու խախտումների բացահայտումը:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել եզրափակչի արդյունքների չեղարկման մասին, որոնց համաձայն ստացած ձայների քանակով հաղթել էր Ալսուի դուստրը՝ Միկելան: