Արամ Օրբելյանը՝ դատավորի որոշման մասին (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, քիչ առաջ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվեց Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի անձնական երաշխավորությամբ:
Վճռի հրապարակումից հետո լրագրողների հարցերին պատասխանեց ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից՝ Արամ Օրբելյանը. «Այն ժամանակ ասացին կա լավատեսական և վատատեսական սցենարներ: Լավատեսական սցենարի դեպքում ընդհանրապես գործի կարճում էինք ենթադրում: Կա ճնշում թե չկա ճնշում՝ չեմ ուզում հիմա գնահատական տալ: Մենք շարունակում ենք պնդել, որ կա ռիսկ արդարադատությանը խոչընդոտելու, մենք տեսնում ենք դա ամեն քայլի և ցանկանում ենք տեսնել այդ ռիսկը վերացնելու՝ պետության գործողությունները»,- ասաց Օրբելյանը:
Նա նշեց՝ Ռոբերտ Քոչարյանը րոպեներ անց դուրս կգա պահման վայրից:
Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանի ներսում գտնվող աջակիցները վճռի հրապարակումից հետո սկսեցին բղավել հաղթանակ:
Վճիռը դժգոհություն էր առաջացրել դատարանի բակում գտնվող՝ Քոչարյանի դեմ ակցիա անող քաղաքացիների մոտ: Վերջիններս բղավում էին, որ պետք է հավաքվել Օպերայի տարածքում և փողոց դուրս գալ, իսկ Քոչարյանի աջակիցները նշում էին, որ արդար որոշում է կայացվել:
Լարված իրավիճակ է դրսում: Ոստիկանները փորձում են վերահսկողության տակ պահել իրավիճակը: