Ինչի՞ց է անհանգիստ կառավարությունը
«168 ժամ» թերթը գրում է.
«Չնայած Հարկային օրենսգրքի շուրջ դեռևս իշխանափոխության առաջին օրերին ձևավորած սպասումներին, այնուհանդերձ կառավարությունը կարծես պատրաստ չէ օր առաջ գործողության մեջ դնել օրենսգրքի փոփոխությունների փաթեթը:
Պատահական չէ, որ տարին կիսվում է, բայց ժամանակին այդքան կարևորվող փաստաթուղթը խորհրդարանում դեռևս նախնական քննարկումների փուլում է: Քաղաքական իշխանության այդ վարքագիծը, անշուշտ, ունի իր պատճառները: Բացի այն, որ Հարկային օրենսգրքի փոփոխությունների հետ կապված ակնկալվող տնտեսական արդյունքները խիստ մշուշոտ են, խնդիրներ են առաջանում նաև պետական բյուջեի եկամուտների ապահովման առումով:
Մինչ ստվերային տնտեսությանը հայտարարված անհաշտ պայքարը ցանկալի արդյունք չի տալիս՝ ռիսկային է համարվում բյուջեի մուտքերի եղած ռեսուրսն էլ փոշիացնելը: Նման մտավախության համար, անշուշտ, հիմքեր կան: Օրենսգրքի փոփոխություններն ընդունելու դեպքում մի շարք ուղղություններով բյուջեն բավական մեծ կորուստներ կունենա: Ու չնայած փնտրտուքին՝ կառավարությունը չի կարողանում գտնել դրանք փոխհատուցելու աղբյուրներ: Որտեղից փորձում են հավելյալ գումարներ հայթայթել, նոր խնդիրներ են ի հայտ գալիս: Ու հիմա կառավարությունը մի տեսակ անորոշության մեջ է:
Հարկային օրենսգրքի փոփոխություններից ամենածանր հարվածը կստանա եկամտային հարկն այն դեպքում, երբ այնքան էլ պարզ չէ դրա արդյունքը. փոխարենը մտածելու հասարակության անապահով խավի եկամուտներն ավելացնելու մասին, այս քայլով կառավարությունը լավություն է անում հասարակության համեմատաբար ապահով հատվածին»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: