Ավելացել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից դրամական փոխանցումների ծավալները
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
«Այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից դրամական փոխանցումների ծավալները: ԿԲ հրապարակած հաշվետվությունից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվար-մարտ ամիսներին մասնավոր դրամական փոխանցումների չափը կազմել է 391 հազար 466 դոլար, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ՀՀ փոխանցվել էր 358 հազար 300 դոլար:
Հիմնականում այդ փոխանցումները կատարվել են ՌԴ-ից՝ եռամսյակային տվյալներով կազմելով 195 հազար 637 դոլար: Մյուս կողմից, սակայն, նկատենք, որ, փետրվար ամսվա համեմատ, մարտին մասնավոր փոխանցումների տեմպերը որոշակի նվազել են. եթե փետրվար ամսին ՀՀ փոխանցվել է 140.2 հազար դոլար, ապա մարտին այդ թիվը դարձել է 132.1 հազար»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: