РБК-ի հատուկ ռեպորտաժը՝ թավշյա հեղափոխությունից հետո տեղի ունեցած փոփոխությունների ու հայերի կարծիքների մասին (տեսանյութ)
Ռուսական РБК հեռուստաալիքը «Ի՞նչ է սա նշանակում» հաղորդման
շրջանակներում հատուկ ռեպորտաժ է նկարահանել Հայաստանի և թավշյա
հեղափոխությունից հետո մեկ տարվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների
մասին:
Ռեպորտաժի հերոսները ՀՀ քաղաքացիներ են, որոնք հեղափոխությունից հետո
սկսել են նոր գործունեություն ծավալել կամ բիզնես հիմնադրել ու զարգացնել
այն: Նրանք նշել են, որ առանձնահատուկ փոփոխություններ չեն նկատել, բայց
հույս կա լավ ապագայի հանդեպ:
«Հայաստանի բնակիչներից շատերն են խոստովանում, որ
հեղափոխությունից հետո հստակ փոփոխություններ դեռ չեն նկատել և նշում են,
որ դեռ քիչ ժամանակ է անցել: Բայց մարդկանց տրամադրությունը լրիվ այլ է»,-
նշել է լրագրողը։