Պրահայի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել
ԱշխարհՈւրբաթ չեխական
Smartwings բյուջետային ավիաընկերության երկու Boeing 737-800 օդանավեր
բախվել են միմյանց վարման ընթացքում Պրահայի միջազգային օդանավակայանում,
հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով օդանավակայանի տեղեկատվական ծառայությանը:
«Դեպքը տեղի է ունեցել օդանավի վարման ընթացքում մինչ թռիչքուղուն
հասնելը,-նշել են ծառայությունում: Ինքնաթիռների թեւերը հպվել են միմյանց:
Ուղեւորներից ոչ մեկը չի տուժել»:
Դեպքի
մասնակիցները Պրահայից Ֆունշալ (Մադեյրա կղզի) եւ Մոնասթիր (Թունիս)
ուղեւորվող ինքնաթիռներն էին: Դրանցում գտնվում էր 278 ուղեւոր: Դեպքի
հետեւանքով նրանք հասել են նշանակետին ուրիշ օդանավերով, որոնք օպերատիվ
կերպով տրամադրել էր նրանց Smartwings ընկերությունը: