Օղակաձև զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը տուգանվել է 200 000 դրամով
Մայրաքաղաքի Աբովյան
փողոցում՝ Օղակաձեւ զբոսայգու հատվածում տեղադրված տաղավարի սեփականատերը
տուգանվել է 200 000 դրամով: Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, ֆեյսբուքյան
իր էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյան:
«Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի
վերահսկողության վարչությունը տուգանքը կիրառել է ՎԻՎ օրենսգրքի 154
հոդվածի համաձայն (շենքերի եւ շինությունների ինքնակամ կառուցելը)»,- գրել է
Կարապետյանը։
Հիշեցնենք,
որ Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը այս
տաղավարի վերաբերյալ ֆեյսբուքյան իր էջում գրել էր։
«Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային
իշխանություններ մինչեւ ընտրվելը եւ ի՞նչ են անում ընտրվելուց հետո։