Բրիտանիան կփոխի երկիր մուտքի կանոնները
Մեծ Բրիտանիայի
սահմանապահ ծառայության ղեկավար Փոլ Լինքոլնը հայտարարել է, որ 2019
թվականի մայիսի 20-ից երկիրը կչեղարկի թղթե միգրացիոն քարտերը բոլոր
օտարերկրացիների համար, հաղորդում է Gazeta –ն՝ հղում կատարելով Independent-ին:
Նրա խոսքով՝ ժամանող ուղեւորները ստիպված են լրացնել միգրացիոն քարտերը,
սակայն դրանց չեղարկումը թույլ կտա կրճատել հերթերը ժամանման կետերում:
Նա նաեւ հավելել է, որ այդ քարտերում նշվող տվյալների մեծամասնությունն
առաջիկայում հնարավոր կլինի հավաքագրել էլեկտրոնային եղանակով:
Սակայն, ըստ բրիտանական արհմիությունների, այդպիսի որոշումը կարող է հանգեցնել սահմանային հսկողության թուլացմանը: