Սթիվեն Քինգը ենթադրում է` որն է «Գահերի խաղը» սերիալից դժգոհության պատճառը
Գրող Սթիվեն Քինգը գրառում է կատարել ի պաշտպանություն «Գահերի խաղը»
սերիալի 8-րդ եթերաշրջանի, որը երկրպագուների շրջանում առաջացրել է
դժգոհություն և արժանացել կոշտ քննադատության:
Քինգի կարծիքով`զանգվածային դժգոհության պատճառը մեկն է՝ մարդիկ պարզապես չեն ուզում, որ սերիալն ավարտվի:
Միևնույն ժամանակ, նա նշել է, որ իրեն գոհացրել է սերիալում տեղի
ունեցող իրադարձությունների զարգացումը, այդ թվում` Դեյներիս Թարգարիենի
կողմից քաղաքը այրելը: