«5֊րդ ալիք»֊ի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել. ներկայացվել է կալանավորելու միջնորդություն
Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել «5-րդ ալիք»-ի սեփականատեր Արմեն Թավադյանին. նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ):
Այս տեղեկությունը Armtimes.com-ի զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:
Հարությունյանի խոսքով` նախաքննական մարմինը Թավադյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։