Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանի հետ
Մայիսի 17-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակի հետ` վերջինիս խնդրանքով: Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային քաղաքականությանը և հայ-լեհական հարաբերություններին առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել է Առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանը: