Ռուբեն Ռուբինյանը չի կարծում, որ որևիցե բան կարող է վնասել Արցախի և Հայաստանի ժողովրդի եղբայրությանը
Գնահատում եմ որպես փաստ, ԱԺ-ում լրագրողներ հետ զրույցում ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ պատասխանելով հարցին, ինչպե՞ս է գնահատում երեկ Ռոբերտ Քոչարյանի գործով Արցախի նախագահների դատարան ներկայանալու փաստը:
Այսօր՝ մայիսի 17-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը խոսելով երեկ Ռոբերտ Քոչարյանի գործով Արցախի նախագահների դատարան ներկայանալուն ասաց, որ այն գնահատում է որպես փաստ և չի կարծում, որ որևիցե բան կարող է վնասել Արցախի և Հայաստանի ժողովրդի եղբայրությանը։
Դիտարկմանը, թե ու՞մ ի նկատի ուներ Նիկոլ Փաշինյանը, երբ, ֆեյսբուքյան իր էջում գրում էր, որ ինչ-որ ուժեր Արցախը հակահեղափոխության կենտրոնի փորձեն վերածել, ապա Արցախի ժողովուրդը այն կվերածի հեղափոխության կենտրոնի, արդյո՞ք նա նկատի ուներ Արցախում անցկացվող ՀՅԴ ֆորումը՝ պատգամավորն ասաց.
«Կարծում եմ՝ գաղտնիք չէ, որ մամուլը պարբերաբար լարվածության մասին է գրում: Ըստ էության հենց այս համատեքստում է այդ խոսակցությունը: Հաշվի առնելով այս ամենը՝ վարչապետն այդ թվացյալ վտանգին է անդրադարձել»: