Վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի իջնում. այստեղ խաբեություն կա. Հրաչ Բերբերյան
Հայաստան է ներկրվել մոտ 800 տոննա կարտոֆիլի սերմացու, որի որակի մասին չեմ ուզում խոսել։ Այս մասին այսօր՝ մայիսի 17–ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը՝ անդրադառնալով Հայաստանում տիրող սննդամթերքի գնաճին։
«Անցած տարվա կարտոֆիլը 250–350 դրամ է, իսկ վաղահաս կարտոֆիլը 500 դրամից չի իջնում։ Մենք ունենք տեղեկատվություն, որ ներկրվել է նաեւ Պորտուգալիայից։ Այն դեպքում, երբ Պորտուգալիան այլ երկրներից է սերմացու ձեռք բերում։ Այստեղ խաբեություն կա, բազմիցս ասել եմ, որ հետեւողական է պետք լինել, որպեսզի գյուղացին չխաբվի։ Արդյունքում 4000 տոննայի փոխարեն ներկրել ենք 800 տոննա»,– ասաց Բերբերյանը։
Նրա խոսքով սերմաթարմացումը, որ պետք է արվի, 5 անգամ թերի է կատարվում, արդյունքում էլի կունենանք ցանքատարածքների պակաս, իսկ խանութներում կհայտնվեն արտերկրից ներկրված կարտոֆիլ։
«Արդյունքւմ կունենաք կարտոֆիլի դեֆիցիտ եւ բարձր գներ։ Էլի քաջապանծ «Սիթին» կգնա Բելառուսից աղբը կբերի կլցնի մեր խանութներում»,– ասաց Բերբերյնաը։