Մխիթարյանը Բաքու չի մեկնի
The Times-ը հայտնում է, որ Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի մեկնի Բաքու Եվրոպայի լիգայի եզրափակչին: «Արսենալ»-ը մտադիր է Մխիթարյանին չընդգրկել Եվրոպայի լիգայի եզրափակչի հայտացուցակում՝ անվտանգության նկատառումներից ելնելով:
Ակումբում կարծում են, որ Մխիթարյանի՝ Բաքում մեկնելու շուրջ առաջացած աղմուկը կարող է ազդել մյուս խաղացողների վրա: Հիշեցնենք, որ «Արսենալ»-ը հանդես էր եկել հայտարարությամբ ընդդեմ ՈՒԵՖԱ-ի և այն որոշման, որ եզրափակիչն անցկացվում է Բաքվում: